երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ռուսաստանից Լեռնային Ղարաբաղ հասցված ամբողջ մարդասիրական օգնությունը բաշխվել է նախատեսված կետերով

Ռուսաստանից Լեռնային Ղարաբաղ հասցված ամբողջ մարդասիրական օգնությունը բաշխվել է նախատեսված կետերով

Ռուսաստանից Լեռնային Ղարաբաղ հասցված ամբողջ մարդասիրական օգնությունը բաշխվել է նախատեսված կետերով, հայտնել են ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից:

«Երկաթուղով ժամանած մարդասիրական օգնությունն ամբողջությամբ բաշխվել է Լեռնային Ղարաբաղի մարզերով: Բեռը ՌԴ ԱԻՆ համահավաք խմբի մասնագետների կողմից հասցվել է հանձնման կետեր եւ արդեն ակտիվորեն օգտագործվում է սոցիալական նշանակության օբյեկտների եւ բնակելի շենքերի վերականգնման գործում»,- հայտնել են մամուլի ծառայությունից:

Մարդասիրական օգնության վերջին խմբաքանակը հասցվել է Մարտունի եւ Մարդակերտ թաղամասեր` դա 5 հազար քառակուսի մետր ապակի է եւ գրեթե 70 տոննա մետաղական պրոֆիլ:

Մարդասիրական առաքելության շրջանակներում Լեռնային Ղարաբաղ է տեղափոխվել ընդհանուր 20 շարժական էլեկտրակայան, վեց ՈւԱԶ ավտոմեքենա, ութ հակահրդեհային ավտոցիստեռն եւ մեկ վերամբարձ կռունկ: Վերանորոգման աշխատանքների համար` ավելի քան 22 հազար քառակուսի մետր ապակի, մոտ հազար խորանարդ մետր սղոցանյութ, թայտաթեփային սալեր եւ նրբատախտակ, ինչպես նաեւ 13 հազար քառակուսի մետր տանիքի ծալքաթիթեղ: Առաջին անհրաժեշտության իրերից առաքվել է ավելի քան 34.6 հազար ծածկոց, 1.8 հազար ներքնակ, 1.9 հազար բարձ, 3.2 հազար անկողնային հավաքածու, 940 կահույքի հավաքածու, 4 հազար մահճակալ, 500 վառարան:

  • Կիսվել: