ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ռուսական խաղաղապահ առաքելության միջնորդությամբ բանակցություններ են ընթանում գազատարի վթարի վերացման հնարավորություն ստանալու համար

Ռուսական խաղաղապահ առաքելության միջնորդությամբ բանակցություններ են ընթանում գազատարի վթարի վերացման հնարավորություն ստանալու համար

Այս գիշեր վնասվել է ՀՀ-ից Արցախ եկող գազատարը: Դեպքը տեղի է ունեցել ադրբեջանական դիրքի մոտ: ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնում են, որ ռուսական խաղաղապահ առաքելության միջնորդությամբ բանակցություններ են ընթանում գազատարի վթարի վերացման հնարավորություն ստանալու համար:

«Ադրբեջանական կողմը խոչընդոտում է վերանորոգման աշխատանքներ սկսելուն, ընթանում են բանակցություններ: Հետագա ընթացքի մասին պարբերաբար կտեղեկացնենք»,-նշված է հաղորդագրության մեջ։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, «Արցախգազ» ՓԲԸ-ի իրազեկմամբ՝ գիշերը ժամը 01:00-ի սահմաններում Շուշի- Զառիֆլու բնակավայրերի տարածքում տեղի է ունեցել վթար, որի հետևանքով վնասվել է մայրուղային բարձր ճնշման գազատարը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: