երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ռուս ռազմական բժիշկները Ստեփանակերտում սկսել են բնակիչների ընդունումը

Ռուս ռազմական բժիշկները Ստեփանակերտում սկսել են բնակիչների ընդունումը

Ստեփանակերտում հատուկ նշանակության բժշկական ջոկատը սկսել է օգնություն ցուցաբերել բնակչությանը: Այս մասին տեղեկացնում է ՌԴ ՊՆ-ը՝ գրում է РИА Новости-ն:

«Արևելյան ռազմական շրջանի հատուկ նշանակության բժշկական ջոկատն օգնություն է տրամադրում Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի բնակչությանը: Օրվա ընթացքում ռուս ռազմական բժիշկներն ընդունել են մոտ 40 բնակչի: Թերապևտները, վիրաբույժները և այլ մասնագետները խորհրդատվություն, հետազոտություն և որակյալ բժշկական օգնություն են տրամադրել»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ՌԴ ՊՆ տվյալով՝ սկսվել է նաև Մարտակերտում զինվորական հոսպիտալի կառուցումը: 

Ավելի վաղ հատուկ նշանակության բժշկական ջոկատի ստորաբաժանումները Խաբարովսկից տեղափոխվել էին Երևան:

 

  • Կիսվել: