երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ռուս ռազմական բժիշկները նոր բուժկետներ են տեղակայել Լեռնային Ղարաբաղի Ստեփանակերտ, Խոջալու բնակավայրերում և Լաչինի միջանցքում. ՌԴ ՊՆ

Ռուս ռազմական բժիշկները նոր բուժկետներ են տեղակայել Լեռնային Ղարաբաղի Ստեփանակերտ, Խոջալու բնակավայրերում և Լաչինի միջանցքում. ՌԴ ՊՆ

Ռուս ռազմական բժիշկները վերջին մեկ օրում Լեռնային Ղարաբաղի ավելի քան 39 բնակչի բժշկական օգնություն է ցուցաբերել:

Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ՊՆ կայքէջից:
 
Բացի այդ, ըստ հաղորդագրության, նոր բուժկետներ են տեղակայվել Ստեփանակերտում, Խոջալուում և Լաչինի միջանցքում:
 
Ռուս խաղաղապահների բժշկական ստորաբաժանումներից ստեղծվել են բազմաֆունկցիոնալ բժշկական բրիգադներ՝ ապահովելու համար ռազմական բժիշկների աշխատանքը Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
Բժշկական բրիգադների կազմում են տարբեր մասնագիտական ուղղվածությամբ բժիշկներ, ինչպես նաև հոգեբանական ծառայության մասնագետներ, որոնք օգնություն են ցույց տալիս հեռավոր գյուղերի և շրջանների բնակչությանը:
 
Տեղի բնակիչները հիմնականում բժիշկներին դիմում են տարբեր քրոնիկական, ինչպես նաև սիրտ-անոթային, էնդոկրին հիվանդությունների, ատամնաբուժական ծառայությունների համար:
 
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

  • Կիսվել: