շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Ռուս խաղաղապահները Ստեփանակերտից դեպի Դադիվանք ու Ամարաս են ուղեկցել ուխտավորների խմբին. ՌԴ ՊՆ

Ռուս խաղաղապահները Ստեփանակերտից դեպի Դադիվանք ու Ամարաս են ուղեկցել ուխտավորների խմբին. ՌԴ ՊՆ

Ռուս խաղաղապահներն ապահովել են Ստեփանակերտից դեպի Դադիվանք, Ամարաս և հակառակ ուղղությամբ ուխտավորների անվտանգությունը: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

Գերատեսչության տեղեկատվության համաձայն ՝ հրադադարի ռեժիմը պահպանվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում շփման գծի ողջ երկայնքով: Ռուս խաղաղապահների կողմից ապահովվում է քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր, նաեւ ապահովվում է քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտների վերականգնումը, հումանիտար օգնություն է ցուցաբերվում բնակչությանը:

Հումանիտար ականազերծման կենտրոնի ինժեներա-սակրավորների խմբերը շարունակվում են Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման աշխատանքները:

Ընդհանուր առմամբ, 2020 թվականի նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել է 1 623 հա տարածք, 508 կմ ճանապարհ, 1 577 բնակարանաշինություն, այդ թվում ՝ 30 սոցիալապես նշանակալից օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 25 154 պայթուցիկ առարկա:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը համատեղ հայտարարություն էին ստորագրել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին: Ադրբեջանական և հայկական կողմերը կանգ են առել գրավյալ դիրքերում, իսկ տարածաշրջանում տեղակայվել են ռուս խաղաղապահներ:

  • Կիսվել: