Ռուս խաղաղապահները ԼՂ-ում վնասազերծել են 24923 պայթուցիկ առարկա, մաքրել 1506 հա տարածք
ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի մարդասիրական ականազերծման վաշտի անձնակազմը շարունակում է պայթյունավտանգ առարկաներից տեղանքի մաքրման աշխատանքները։
Ըստ գերատեսչության՝ Մարտակերտի շրջանում ռուս սակրավորները զննել են մասնավոր տների տնամերձ հատվածները, ընդհանուր օգտագործման ճանապարհները պայթյունավտանգ առարկաներից մաքրելու նպատակով։
ՌԴ ՊՆ-ն նաև հիշեցնում է, որ ռուս խաղաղապահների կողմից բնակավայրերի ականազերծման ընթացքում կիրառվում են «Ուրան 6» ժամանակակից ռոբոտատեխնիկական համալիրներ, որոնք թույլ են տալիս պայթյունավտանգ աշխատանքների կատարման ժամանակ ապահովել զինծառայողների անվտանգությունը և ցանկացած եղանակային պայմաններում պահպանել տեղանքի մաքրման բարձր տեմպը։
Արցախում ընդհանուր առմամբ չպայթած զինամթերքից մաքրվել է 1506 հա տարածք, 468 կմ ճանապարհ, 1476 բնակարանաշինություն, այդ թվում՝ 30 սոցիալական կարևոր նշանակություն ունեցող օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 24 923 պայթուցիկ առարկա: