երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ռուս խաղաղապահները ԼՂ-ում գտել են ՀՀ երկու անհետ կորած քաղաքացու. ՌԴ ՊՆ

Ռուս խաղաղապահները ԼՂ-ում գտել են ՀՀ երկու անհետ կորած քաղաքացու. ՌԴ ՊՆ

ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը տեղեկացրել է, որ Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանում ռուս խաղաղապահների աջակցությամբ հայտնաբերվել են Հայաստանի երկու անհետ կորած քաղաքացիներ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Կոնաշենկովը, մասնավորապես, ասել է. ՛՛Դեկտեմբերի 21-ին անհայտ կորած զինծառայողների որոնման աշխատանքներ իրականացնող համատեղ խմբի ջանքերով Հադրութի շրջանում Հայաստանի երկու քաղաքացի է հայտնաբերվել, որոնց ադրբեջանական կողմի հետ համաձայնեցմամբ փոխանցվել են ԼՂ-ին՛՛:

Նա նաև նշել է, որ ՌԴ խաղաղապահները շարունակում են ԼՂ հակամարտության ընթացում անհետ կորածների մասին տեղեկություններ հավաքել: Միայն հեռախոսով 528 դիմում է ստացվել:

Վերջին մեկ օրում, ըստ Կոնաշենկովի, Հայաստանի տարածքից Ղարաբաղ է վերադարձել ևս 351 փախստական: Խաղաղապահ առաքելության իրականացման ողջ ընթացքում, ընդհանուր առմամբ, ԼՂ է վերադարձել ավելի քան 42 700 արցախցի:

ՌԴ ՊՆ ներկայացուցիչը նաև վստահեցրել է, որ հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով:

  • Կիսվել: