ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ռուս խաղաղապահները բարեգործների հետ մարդասիրական օգնություն են ցուցաբերել ԼՂ բնակիչներին

Ռուս խաղաղապահները բարեգործների հետ մարդասիրական օգնություն են ցուցաբերել ԼՂ բնակիչներին

Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի մարդասիրական արձագանքման կենտրոնի աշխատակիցները մարդասիրական օգնություն են ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի Խնածախ գյուղի բնակիչներին եւ վերաբնակներին։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

Բնակիչներին տրամադրվել է շուրջ 1 տոննա ընդհանուր քաշով մարդասիրական բեռ՝ կոշիկներ, հագուստ եւ տնտեսական պարագաներ, ինչպես նաեւ 1-5-րդ դասարանների աշակերտներին`դպրոցական պարագաներ։

«Այսօր Ասկերանի շրջանի Խնածախ բնակավայրում իրականացվել է մարդասիրական ակցիա, որի ընթացքում երկու բազմազավակ ընտանիքների տրամադրվել են մթերային եւ կենցաղային հավաքածուներ, գազի վառարաններ: Ընտանիքի յուրաքանչյուր անդամին տրամադրվել է մեկական ծածկոց, հագուստ եւ կոշիկ։ Դպրոցի 1-5-րդ դասարանների 40 աշակերտ ստացել են անհատական նվերներ՝ ուսապարկի եւ դպրոցական գրենական պիտույքների տեսքով։ Գյուղի բնակիչներին մոտ մեկ տոննա հագուստ եւ կոշիկ են բերել եւ տրամադրել գյուղի բոլոր կարիքավոր բնակիչներին»,-հայտարարել է մարդասիրական արձագանքման կենտրոնի ներկայացուցիչ Դմիտրի Տուսիդին։

Մարդասիրական ակցիայի շրջանակներում ռուս խաղաղապահներն ու բարերարներն օգնություն են ցուցաբերել Խնածախի ավելի քան 800 բնակիչների:

«Այսօր մենք հերթական համատեղ ակցիան անցկացրեցինք ռուսական խաղաղապահ զորախմբի եւ «Մերսի» բարեգործական ասոցիացիայի հետ։ Ակցիան անցկացվել է Ասկերանի շրջանի Խնածախ գյուղում։ Գյուղում մոտ 900 մարդ է ապրում։ Նախեւառաջ մարդասիրական օգնություն է տրամադրվել ծայրահեղ կարիքավոր ընտանիքներին, դրանք երկուսն են։ Տրամադրվել են կենցաղային պարագաներ, ծածկոցներ, վառարաններ, կոշիկներ։ Հետո մոտեցան առաջին-հինգերորդ դասարանի երեխաները, որոնց տրամադրվեցին գրենական պիտույքներ եւ ուսապարկեր»,-ասել է «Մերսի» բարեգործական կազմակերպության ներկայացուցիչ ԱԱլեսյա Պոդոլսկայան։

Մարդասիրական բեռները Ռուսաստանից տեղափոխվել են ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռներով, իսկ Հայաստանի Էրեբունի ռազմական օդանավակայանից Արցախի տարածք են հասել ռուսական խաղաղապահ զորակազմի ավտոմոբիլային տրանսպորտով: 

  • Կիսվել: