ուրբաթ, հունիս 27
27 / 6 / 2025
Ռուս խաղաղապահներն Ամարաս են ուղեկցել Ստեփանակերտի դպրոցների աշակերտներին և ուսուցիչներին

Ռուս խաղաղապահներն Ամարաս են ուղեկցել Ստեփանակերտի դպրոցների աշակերտներին և ուսուցիչներին

 
Ամարասը վաղ միջնադարյան վանք է, հիմնադրվել է IV դարի սկզբին Սուրբ Գրիգոր Լուսավորչի կողմից։
Ստեփանակերտի ուսումնական հաստատությունների ղեկավարները դիմել են Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի ղեկավարությանը Ամարաս վանք այցելելիս ուսումնական հաստատությունների աշակերտների անվտանգությունն ապահովելու համար, հայտնում է Peacekeeper տելեգրամ–ալիքը:
 
Ռուս խաղաղապահներն ուղեկցել են աշակերտներին և ուսուցիչներին վանքի տարածքում շրջայցի և էքսկուրսիայի ընթացքում և ապահովել նրանց անվտանգությունը։
Ամարաս վանքը Լեռնային Ղարաբաղի հարավ-արևելյան մասում գտնվող վաղ միջնադարյան եկեղեցի է, հիմնադրվել է IV դարի սկզբին Սուրբ Գրիգոր Լուսավորչի կողմից։

  • Կիսվել: