ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ 50 390 փախստական է վերադարձել Արցախ

Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ 50 390 փախստական է վերադարձել Արցախ

Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Երևանից հունվարի 21-ին 87 փախստական է վերադարձել Ստեփանակերտ, տեղեկանում ենք ՌԴ ՊՆ կայքէջից:

Փախստականներին տեղափոխող ավտոբուսներն ուղեկցվել են ռուս խաղաղապահների և ռազմական ոստիկանության կողմից:

Նշվում է, որ ռուս խաղաղապահները իրավիճակի շուրջօրյա դիտարկում են անցկացնում և վերահսկողություն են իրականացնում հրադադարի ռեժիմի պահպանման նկատմամբ 23 դիտակետերում, ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց բնակության վայրեր, տրամադրում են մարդասիրական օգնություն և վերականգնում են քաղաքացիական ենթակառուցվածքները:

Ընդհանուր առմամբ, 50 390 փախստական արդեն վերադարձել է Լեռնային Ղարաբաղում իրենց մշտական բնակության վայրերը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

  • Կիսվել: