ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ռոբերտ Քոչարյանից հետո Արցախը անկախ նախագահ չի ունեցել` դրանք, ըստ էության, կառավարիչներ էին. Արցախի ԱԺ նախագահ

Ռոբերտ Քոչարյանից հետո Արցախը անկախ նախագահ չի ունեցել` դրանք, ըստ էության, կառավարիչներ էին. Արցախի ԱԺ նախագահ

Ռոբերտ Քոչարյանից հետո Արցախը անկախ նախագահ չի ունեցել` դրանք, ըստ էության, կառավարիչներ էին: Նման կարծիք «Եռաբլուր» համալիրում լրագրողների հետ զրույցում հայնտեց Արցախի Ազգային Ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը:

«Արցախի երկրորդ, երրորդ, չորրորդ նախագահները չեն ունեցել լիարժեք անկախություն, նրանք դե-ֆակտո չեն եղել ԶՈՒ գլխավոր հրամանատար, նրանք ավելի շատ եղել են կառավարիչներ»,- հավաստեց նա:

Անդրադառնալով Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի նկատմամբ հնչող քննադատություններին, Թովմասյանը շեշտեց, որ ԱՀ նախագահը զինվորի նման կռվել է արցախյան ճակատի տարբեր ուղղություններում: «Նա զինվոր նախագահ էր: Բայց նա փաստացի ԶՈՒ գլխավոր հրամանատար չէր»,- հավելեց ԱԺ նախագահը:

  • Կիսվել: