ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
ՌԴ-ում Իսպանիայի դեսպանատունն աջակցում է Լաչինի վերաբերյալ Բորելի հայտարարությանը

ՌԴ-ում Իսպանիայի դեսպանատունն աջակցում է Լաչինի վերաբերյալ Բորելի հայտարարությանը

Ռուսաստանում Իսպանիայի դեսպանատունն իր թվիթերյան էջում հայատառ գրառում է կատարել, որով իր աջակցությունն է հայտնել ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հայտարարությանը՝ կապված Ադրբեջանի կողմից Լաչինի շրջափակմամբ Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակի հետ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Բորելը հայտարարել էր, որ Աղդամով ապրանքների մատակարարումը չպետք է դիտարկվի որպես Լաչինի միջանցքի բացման այլընտրանք:

  • Կիսվել: