շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Լեռնային Ղարաբաղի բնակավայրերի անվանումները նշվում են ըստ 1991 թ․ քարտեզների․ ՌԴ ՊՆ

Լեռնային Ղարաբաղի բնակավայրերի անվանումները նշվում են ըստ 1991 թ․ քարտեզների․ ՌԴ ՊՆ

ՌԴ ՊՆ-ն անդրադարձել է Ադրբեջանի մեղադրանքներին, ըստ որոնց՝ Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ կոնտինգենտն իր հայտարարություններում կիրառում է Լեռնային Ղարաբաղի տարածքների՝ հայկական անվանումները, և որ իբր պետք է կիրառի ադրբեջանական անվանումները։

ՌԴ ՊՆ-ն, պատասխանելով Ադրբեջանին, նշել է․ «Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը տալիս է բնակավայրերի և շրջանների անվանումները՝ համաձայն 1991 թվականի քարտեզների, որոնց համաձայն՝ Ադրբեջանը պատրաստ է սահման գծել և խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ։ Այս հաշտության պայմանագրի կնքումից և ռուսական զորախմբի մանդատը երկարացնելուց հետո, անկասկած, հնարավոր կլինի պաշտոնապես անցնել Ղարաբաղի վերաբերյալ ադրբեջանական քարտեզներին»։

  • Կիսվել: