երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
ՌԴ-ն Հայաստանին անհատույց տրամադրել է 10 մլն եվրո

ՌԴ-ն Հայաստանին անհատույց տրամադրել է 10 մլն եվրո

Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության համար իրականացվող անհատական ֆինանսական օժանդակության միջոցառումների համաֆինանսավորման նպատակով Հայաստանին անհատույց 10 մլն եվրո գումար է տրամադրել: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

Սույն թվականի դեկտեմբերի 28-ին Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարության միջև համաձայնագիր է ստորագրվել, որով Ռուսաստանի Դաշնությունը 10 մլն եվրո գումարի անհատույց ֆինանսական օգնություն է տրամադրում ՀՀ կառավարության կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության համար իրականացվող ֆինանսական օժանդակության միջոցառումների համաֆինանսավորման նպատակով:

 

  • Կիսվել: