ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ՌԴ խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է բանակցությունները Լաչինի միջանցքով երթևեկության վերականգնման հարցով

ՌԴ խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է բանակցությունները Լաչինի միջանցքով երթևեկության վերականգնման հարցով

Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղում իր առջև դրված խնդիրների կատարումը: Այս մասին տեղեկանում ենք Ռուսաստանի Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից:

Հաղորդվում է, որ ՌԴ խաղաղապահների կողմից 30 դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և կրակի դադարեցման ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում:

՛՛Զորախմբի հրամանատարությունը շարունակում է բանակցությունները հայկական և ադրբեջանական կողմերի հետ՝ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով  տրանսպորտային միջոցների երթևեկությունը վերականգնելու հարցով՛՛,-նշված է հաղորդագրության մեջ:

Նշվում է նաև, որ նախորդ օրվա ընթացքում մարդասիրական ակցիա է անցկացվել Մարտակերտի շրջանի դպրոցների աշակերտների համար սննդի փաթեթներ տրամադրելու նպատակով։

Պարեկություն է իրականացվել Մարտունու և Մարտակերտի շրջաններում և Լաչինի միջանցքում։

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: