երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
ՌԴ խաղաղապահ ուժերի և ԿԽՄԿ-ի համակարգմամբ՝ իրականացվում է զոհերի մարմինների որոնում և փոխանակում. ՌԴ ՊՆ

ՌԴ խաղաղապահ ուժերի և ԿԽՄԿ-ի համակարգմամբ՝ իրականացվում է զոհերի մարմինների որոնում և փոխանակում. ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ ուժերի զինծառայողները շարունակում են պայթյունավտանգ առարկաներից մաքրել Լեռնային Ղարաբաղի շրջանները: Մեկ օրում մաքրվել է ավելի քան 6 հա տարածք, 2 կմ ճանապարհ, հայտնաբերվել և ոչնչացվել է 18 պայթյունավտանգ առարկա:

Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղում գտնվող ինժեներական ստորաբաժանումները մաքրել են ավելի քան 45 հա տեղանք, ավելի քան 14 կմ ճանապարհ, հայտնաբերվել և վնասազերծվել է ավելի քան 1120 պայթյունավտանգ առարկա:

Ռուս խաղաղապահների օգնությամբ, պատերազմից տուժած տարածքներում շարունակվում են կենսական նշանակության ինժեներական հաղորդակցությունների վերականգնման աշխատանքները: Մեկ օրում վերականգնվել են ավելի քան 2000 մետր էլեկտրահաղորդալար, էլեկտրահաղորդալարերի յոթ հենասյուն, 1600 մետր գազատար, 1200 մետր կապուղի և մեկ տրանսֆորմատորային ենթակայան:

Խանապատի բնակավայրում ՌԴ պաշտպանության նախարարության ռազմական հոսպիտալի շարժական բրիգադը խորհրդատվություններ է անցկացրել և մասնագիտացված բժշկական օգնություն է ցուցաբերել 48 բնակիչների, այդ թվում՝ 12 երեխայի:

Մարտակերտ բնակավայրում շարունակվում է երկրորդ ռազմական հիվանդանոցի տեղակայումը:

ՌԴ խաղաղապահ ուժերի և ԿԽՄԿ-ի համակարգմամբ՝ իրականացվում է զոհերի մարմինների որոնում և փոխանակում:

  • Կիսվել: