երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՌԴ-ից ժամանած վնասվածքաբան-օրթոպեդներն Արցախում կատարել են 35 վիրահատություն

ՌԴ-ից ժամանած վնասվածքաբան-օրթոպեդներն Արցախում կատարել են 35 վիրահատություն

Ռուսաստանի Դաշնությունից ժամանած վնասվածքաբան-օրթոպեդները և «Էրեբունի» բժշկական կենտրոնի վնասվածքաբան-օրթոպեդ Գագիկ Բդոյանը  օրերս Հանրապետական բժշկական կենտրոնում Արցախի մասնագետների հետ  կատարել են անվճար վիրահատություններ:

Կոնքազդրային հոդի բարդ վիրահատական միջամտության համար 20 էնդոպրոթեզները ձեռք են բերվել ռուսաստանաբնակ բարերար, մեր  հայրենակից Էդգար Ադամյանի հովանավորությամբ:

Վնասվածքաբան-օրթոպեդները կատարել են 35 վիրահատություն՝ կոնքազդրային հոդի և ծնկահոդի էնդոպրոթեզավորում, ծնկան և ուսային հոդի արթրոսկոպիա:

Նախապես անցկացված խորհրդատվությունների միջոցով ընտրվել են համապատասխան հիվանդները: 

 Ռուսաստանից ժամանած մասնագետները հավելել են, որ այսօրինակ նախաձեռնություններով փորձում են իրենց աջակցությունը բերել Արցախին, որը շարունակական է լինելու:

  • Կիսվել: