կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Քննարկվել են հետպատերազմյան Արցախում կրթության, մշակույթի և սպորտի ոլորտներում առկա հիմնախնդիրները

Քննարկվել են հետպատերազմյան Արցախում կրթության, մշակույթի և սպորտի ոլորտներում առկա հիմնախնդիրները

ԱՀ նախագահի կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերով խորհրդական Արմեն Սարգսյանի առաջարկությամբ ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել են հետպատերազմյան Արցախում կրթության, մշակույթի եւ սպորտի ոլորտներում առկա հիմնախնդիրները։ Քննարկվել են այդ խնդիրների վերացման ու շտկմանն ուղղված տարբերակներ։ Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպարտի նախարարությունը։

 
«Կարևորվել է՝

Արցախի բնակավայրերի փոխադարձ կապերի ամրապնդումը կրթական, մշակութային, սպորտային միջոցառումների շրջանակներում ։

 
Մանկապատանեական մարզադպրոցների և մարզական ֆեդերացիաների ակտիվ գործունեությունը գյուղական և քաղաքային բնակավայրերում։

Նախատեսվել է վերանայել համայնքային մշակութային տների գործունեության ձևաչափը։
Քաղաքային և գյուղական համայնքներում երիտասարդների համար ստեղծել մշակութային ժամանցի կենտրոններ»։

  • Կիսվել: