շաբաթ, հուլիս 5
5 / 7 / 2025
Քարվաճառում ադրբեջանցի զինվորական է ինքնասպան եղել

Քարվաճառում ադրբեջանցի զինվորական է ինքնասպան եղել

Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած Քարվաճառի զինվորական դատախազությունը տեղեկություն է ստացել, որ Ադրբեջանի ՊՆ N-րդ զորամասի զինծառայող Սաիդ Մազահիր օղլու Աբդուլլազադեն ինքնասպան է եղել՝ հրազենից կրակելով իր վրա, տեղեկացնում է APA-ն:

Նշվում է, որ զինդատախազության աշխատակիցները զննել են դեպքի վայրը և դին, առգրավել իրեղեն ապացույցները:

Հարուցվել է քրեական գործ՝ Ադրբեջանի քրեական օրենսգրքի 125-րդ հոդվածով (ինքնասպանության դրդելը), հարցաքննվել են վկաներ, նշանակվել են համապատասխան փորձաքննություններ:

  • Կիսվել: