Քարահունջ տանող ճանապարհահատվածում հիմնանորոգման աշխատանքներ են իրականացվում
Մարտունու շրջանի Քարահունջ համայնք տանող և ներհամայնքային ճանապարհահատվածում հիմնանորոգման աշխատանքներ են իրականացվում։ Այդ մասին հայտնում են Արցախի քաղաքաշինության նախարարությունից:

Ճանապարհի երկարությունը կազմում է 1․6 կմ։

Ներկա պահին կատարվում են հողային, ճանապարհի լայնացման և հենապատերի կառուցման աշխատանքներ։ Նշված աշխատանքների ավարտից հետո կիրականացվի ճանապարհի ասֆալտապատում։

Բարեկարգման աշխատանքները կատարում է «Վերածնունդ» ՍՊ ընկերությունը։