ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Քաբաբջյան ընտանիքը խնդրում է ծաղիկների ու պսակների գումարը փոխանցել Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի հաշվեհամարին

Քաբաբջյան ընտանիքը խնդրում է ծաղիկների ու պսակների գումարը փոխանցել Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի հաշվեհամարին

Մերձավոր Արևելքի երկրներում Արցախի մշտական ներկայացուցիչ Կարո Քաբաբջյանի ընտանիքը հայտնում է, որ Կարո Քաբաբջյանի հուղարկավորությունը տեղի է ունենալու վաղը՝ ապրիլի 2-ին, ժամը 14։00-ին, Եռաբլուր զինվորական պանթեոնում։

«Կորոնավիրուսային համաճարակի սրացումով պայմանավորված՝ այսօր հոգեհանգսի պաշտոնական արարողություն չի լինելու, իսկ Կարո Քաբաբջյանի համար նախատեսված ծաղիկների ու պսակների գումարը ընտանիքը խնդրում է փոխանցել Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի հաշվեհամարին՝ AMD 1570026278650300, Ամերիա բանկ, ինչպես նաև հղումով՝ https://www.helpheroes.am/index.php?m=order կամ՝ Կարո Քաբաբջյանի հիմնադրած Kung-fu federation of Armenia ՀԿ-ի հաշվեհամարներին՝ AMD 11816007887900, USD 11816007887901-ID bank»:

Քաբաբջյան ընտանիքը նաև շնորհակալություն է հայտնում ծանր կորստի ցավը կիսելու համար։

  • Կիսվել: