շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Պուտինն ու Մակրոնը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը

Պուտինն ու Մակրոնը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հետ, տեղեկանում ենք Կրեմլի պաշտոնական կայքից:

Նշվում է, որ հանգամանորեն քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը։ Ռուսաստանի նախագահն ընդգծել է, որ տարածաշրջանում իրավիճակը կայունանում է, իսկ Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների եւ Հայաստանի վարչապետի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ արձանագրված պայմանավորվածությունները, ընդհանուր առմամբ, հետեւողականորեն իրականացվում են: Նշվել է ռուս խաղաղապահների հաջող աշխատանքը, որոնք Բաքվի եւ Երեւանի խնդրանքով ապահովում են հրադադարի ռեժիմը եւ քաղաքացիական բնակչության անվտանգությունը:

Վերահաստատվել է երկուստեք պատրաստակամությունը շարունակելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության տարբեր ասպեկտների կարգավորման համակարգումը՝ մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Ամենահրատապների թվում են փախստականների վերադարձի, ենթակառուցվածքների վերականգնման, կրոնական եւ մշակութային հուշարձանների պահպանման հետ կապված հումանիտար խնդիրները, մասնավորապես ՝ հումանիտար արձագանքման միջազգային կենտրոնի գծով:

 

  • Կիսվել: