ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Պուտինն ու Էրդողանը քննարկել են ԼՂ հարցը

Պուտինն ու Էրդողանը քննարկել են ԼՂ հարցը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձ է կատարվել ԼՂ հակամարտության կարգավորման խնդրին:

Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահին տեղեկացրել է Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ վերջերս ունեցած շփումների արդյունքների մասին:

Երկուստեք կարծիք է հայտնվել Հարավային Կովկասում տրանսպորտային ենթակառուցվածքի վերականգնման աշխատանքների ակտիվացման անհրաժեշտության մասին։

  • Կիսվել: