ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Պուտինի, Ալիևի և Փաշինյանի պայմանավորվածությունները կօգնեն բարելավել կյանքը Ղարաբաղում․ Սլուցկի

Պուտինի, Ալիևի և Փաշինյանի պայմանավորվածությունները կօգնեն բարելավել կյանքը Ղարաբաղում․ Սլուցկի

ԼՂ հակամարտությունն այժմ «ավելի ու ավելի պատմություն է դառնում, և կայուն խաղաղություն է գալիս նրա հողի վրա»: Նման կարծիք է հայտնել ՌԴ Պետդումայի միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին, փոխանցում է Tass-ը։

«Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ Վլադիմիր Պուտինի, Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը հաջորդած պայմանավորվածությունները թույլ կտան վերականգնել Լեռնային Ղարաբաղի ամբողջ ենթակառուցվածքը և բարելավել խաղաղ բնակիչների կյանքը»,-ասել է Սլուցկին:

«Եվ դրանում կա Ռուսաստանի՝ որպես արդյունավետ միջնորդի մեծ դերը: Այս փաստը ճանաչում են ինչպես ադրբեջանական, այնպես էլ հայկական», - շեշտել է Սլուցկին:

Նա նաև ավելացրել է, որ Ռուսաստանը կշարունակի «օգնություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացին, իսկ  խաղաղապահները կշարունակեն պահպանել խաղաղությունը տարածաշրջանում»:

  • Կիսվել: