շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
ՊԲ ստորաբաժանումները ժամանակին հայտնաբերել են հակառակորդի բոլոր շարժերը և հաջողությամբ ճնշել ակտիվության փորձերը․ Սարումյան

ՊԲ ստորաբաժանումները ժամանակին հայտնաբերել են հակառակորդի բոլոր շարժերը և հաջողությամբ ճնշել ակտիվության փորձերը․ Սարումյան

Երեկ գիշեր արցախյան ռազմաճակատում իրավիճակւ շարունակել է մնալ հարաբերականորեն կայուն, լարված։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱՀ պաշտպանության բանակի տեղեկատվության բաժնի պետի պաշտոնակատար  Սուրեն Սարումյանը։

«Որոշ հատվածներում տեղի են ունեցել հրետանային մենամարտեր, ինչպես նաև հրաձգություններ։ Հակառակորդը փորձել է կատարել զորաշարժեր՝ իր մարտակարգերը բարելավվելու նպատակով, սակայն ՊԲ ստորաբաժանումները ժամանակին հայտնաբերել են բոլոր շարժերը և հաջողությամբ ճնշել ակտիվության փորձերը»,- ասաց նա։

Սարումյանը ներկայացրեց հակառակորդի կորուստները երեկվա դրությամբ՝ «130 զոհ, 260 վիրավոր, ոչնչացվել է 29 տարբեր տեսակի զրահատեխնիկա, 3 «ՏՕՍ», 11 տարբեր տիպի ԱԹՍ-ներ»:

Սարումյանը նշեց նաև, որ պատրաստ են ցանկացած զարգացման։ «Մենք պարտավոր են հաշվի առնել իրադարձությունների զարգացման բոլոր սցենարներն ու պատրաստ լինել ցանկացած զարգացման»,- ասաց նա:

Խոսելով Մարտակերտում ստեղծված իրավիճակի մասին՝ նա նշեց, որ Մարտակերտի գրավման մասին լուրը ապատեղեկատվություն է․«Այնտեղ անգամ մի սանտիմետր նրանց չի հաջողվել առաջ գնալ, այդ անհաջողության, այսպես ասած, անզոր չարությունից, սկսել է ռմբահարել ռազմական նշանակություն չունեցող թիրախները, այդ թվում՝ Մարտակերտ քաղաքը»,- ասաց Սարումյանը:


  • Կիսվել: