երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
ՊԲ ՀՕՊ-ը ևս 2 ԱԹՍ է խոցել, ոչնչացվել է հակառակորդի շարասյուն

ՊԲ ՀՕՊ-ը ևս 2 ԱԹՍ է խոցել, ոչնչացվել է հակառակորդի շարասյուն

ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումները Ստեփանակերտից հյուսիս արևմուտք հատվածում ժամը 19:30-ի սահմաններում խոցել են հակառակորդի երկու ԱԹՍ: Այս մասին հայտնում է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Լարվածությունն առաջնագծում պահպանվում է: Հրետանային և ականանետային փոխհրաձգություն է: Հարավարևելյան ուղղությամբ դիտարկվել է հակառակորդի շարասյուն, որի ուղղությամբ վարվել է դիպուկ կրակ՝ ոչնչացնելով մեծ քանակի կենդանի ուժ և տեխնիկա։

ՊԲ զորատեսակները վստահաբար կատարում են իրենց մարտական առաջադրանքները, հակառակորդի մարտական ներուժի մաշումը շարունակվում է։

  • Կիսվել: