երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Պայմանագրային հիմունքներով նոր զորամասեր կձևավորվեն. Վիտալի Բալասանյանն Ասկերանում աշխատանքային հանդիպում է անցկացրել

Պայմանագրային հիմունքներով նոր զորամասեր կձևավորվեն. Վիտալի Բալասանյանն Ասկերանում աշխատանքային հանդիպում է անցկացրել

Դեկտեմբերի 28-ին Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը Ասկերան շրջկենտրոնում անց է կացրել աշխատանքային հանդիպում՝ նվիրված շրջանում պայմանագրային հիմունքներով զորամասերի ձևավորման կազմակերպական հարցերին։

 Ինչպես հաղորդում են ԱՀ ԱԽ գրասենյակից, հանդիպմանը, որին մասնակցել են շրջանի վարչակազմի ղեկավարությունը, հանրապետական գործադիր մարմինների տարածքային մարմինների պատասխանատուները և շրջանի համայնքների ղեկավարները, քննարկվել է խնդրո առարկային վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել համայնքների բնակչության շրջանում իրականացվելիք նախապատրաստական աշխատանքներին՝ համապատասխան զորամասերն արդեն մոտ ապագայում կազմավորելու նպատակով։
 
Առաջիկա օրերին նմանօրինակ հանդիպումներ նախատեսվում է անցկացնել նաև մյուս շրջաններում։

  • Կիսվել: