ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Պատերազմում ընկած տղաները ստիպում են գնալ իմաստնության և ինքնաճանաչման. ԱՀ ԿԳՍ նախարար

Պատերազմում ընկած տղաները ստիպում են գնալ իմաստնության և ինքնաճանաչման. ԱՀ ԿԳՍ նախարար

Մենք ապրում ենք ծանր ու դժվարին պատմական ժամանակներ, բայց բոլոր կորուստներով ու տառապանքներով հանդերձ պարտավոր ենք դիմակայել և ընթանալ առաջ:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանը՝ խոսելով մայիսի 9-ին նախատեսված միջոցառումների ծրագրի վերաբերյալ:

Խոսելով այդ օրը միջոցառումների կազմակերպման մասին՝ Լ. Ղարախանյանն ասել է, որ ԱՀ ԿԳՄՍ նախարարության կողմից կարգ է մշակվել.այն այս տարի այլ բնույթ է ունենալու՝ հաշվի առնելով պատերազմական իրողությունը:

«Այդ օրը երթ չի լինելու Ստեփանակերտի հրապարակից մինչև քաղաքային հուշահամալիր, ինչն ավանդական բնույթ էր կրում: 100 տարի առաջ, երբ մենք ունեցել ենք բզկտված հայրենիք՝ տարածքային և մարդկային մեծ կորուստներով , համազգային նշանակության մտքերը ստեղծել են մեր մտավորականները: Մենք պետք է ժողովրդին տանենք ինքնաճանաչման: Ընկած տղաները, իսկապես, ստիպում են, որ գնանք իմաստնության , ինքնաճանաչման և դեպի այն հանգրվան, որտեղ մահվան աչքերին նայելով իրենք էին գնում: Մայիսի 9-ին ՝ տարիներ առաջ, մենք հաղթել էինք, որովհետև մենք բանակ էինք դարձել»,- մասնավորապես ասել է Լ. Ղարախանյանը:

  • Կիսվել: