կիրակի, հունիս 8
8 / 6 / 2025
Պատերազմում նահատակված հերոսների ավելի քան 30 երեխա դպրոցական պայուսակ ու գրենական պիտույք է ստացել

Պատերազմում նահատակված հերոսների ավելի քան 30 երեխա դպրոցական պայուսակ ու գրենական պիտույք է ստացել

Այսօր՝ օգոստոսի 28֊ին, Արցախյան երրորդ պատերազմում նահատակված հերոսների մի խումբ երեխաներ՝ ուսումնական տարվան ընդառաջ՝ դպրոցական պայուսակներ ու գրենական պիտույքներ են նվեր ստացել։  

 «Արցախպես»-ի հաղորդմամբ՝ Ստեփանակերտի «Դինո» մանկական զարգացման կենտրոնում տեղի ունեցած հանդիսավոր  միջոցառմանը պայուսակ ու գրենական պիտույք է ստացել  35 երեխա, ովքեր առաջիկա  ուս․ տարում դպրոցական կյանքի առաջին քայլերն են կատարելու։  Իրենց դուր եկած պայուսակներն երեխաներն անձամբ են ընտրել կազմակերպված միջոցառման ժամանակ։
 
«Արդեն 5 տարի է, ինչ գործում է մեր մանկական զարգացման կենտրոնը, որի ընթացքում ունեցել ենք  1500֊ից ավելի սան։ 44-օրյա պատերազմից հետո առաջին սերունդն է, որ ճանապարհում ենք դպրոց։ Երեխաներին դպրոցական պայուսակներ և գրենական պիտույքներ տրամադրելու բարեգործական նախաձեռնության շրջանակներում՝ առաջնահերթություն ենք տվել երեխաներին, ովքեր  Արցախյան երրորդ պատերազմում կորցրել են իրենց հայրերին»,- ասել է  կենտրոնի հիմնադիր-տնօրեն Լուսինե Պետրոսյանը։
 
Նախաձեռնության հեղինակ, բիզնես-թրեյներ Անուշ Ափիկյանի խոսքով՝  ծրագիրն իրականություն է դարձել համագործակցության շնորհիվ, որի արդյունքում կարճ ժամանակահատվածում հաջողվել է հովանավորներ գտնել։ Արդյունքում՝ նախաձեռնությանն աջակցել են  երևանյան մի շարք ընկերություններ։
 
 
 
 
 
 
 

  • Կիսվել: