ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Պատերազմից հետո մշակվում են նաև այն ցանքատարածքները, որոնք նախկինում չէին մշակվել. ԱՀ ԱԻՊԾ

Պատերազմից հետո մշակվում են նաև այն ցանքատարածքները, որոնք նախկինում չէին մշակվել. ԱՀ ԱԻՊԾ

ԱՀ ՆԳ նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությանը պատրաստվում է 2021 թվականի հակահրդեհային միջոցառումների և հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքն անկորուստ կազմակերպելու աշխատանքներին։ Այս մասին հայտնում են Արցախի ԱԻՊԾ-ից:

Ծառայության տնօրենի տեղակալ Սամվել Հայրումյանը, փրկարար ուժերի վարչության պետ Հրանտ Գասպարյանն ու պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության պետ Դավիթ Գաբրիելյանն այցելել են Ասկերանի, Մարտակերտի և Մարտունու շրջանային բաժիններ, տեղորոշել հրշեջ պահակակետերի համար նախատեսվող վայրերը։

Ցանքատարածությունների մոտակայքում շուրջօրյա հերթապահություն կազմակերպելու նպատակով ուսումնասիրվել է նախորդ տարիների փորձը, տեղանքը, պահակակետերի տեղակայման վայրերը՝ հաշվի առնելեվ շարժման ճանապարհները, ջրի լցավորման տեղերը և տարածքի ռելիեֆային առանձնահատկությունները։

Պատերազմից հետո մշակվում են նաև այն ցանքատարածքները, որոնք նախկինում չէին մշակվել։ Ուստի, նախորդ տարվա համեմատ այս տարի հենակետերի դիրքային փոփոխություն կլինի։

  • Կիսվել: