շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Պատերազմի ժամանակ եկավ մի պահ, երբ Հայաստանի Հանրապետությունը չէր կարող երաշխավորել ոչ միայն Արցախի, այլև իր սեփական տարածքի անվտանգությունը. Արցախի ԱԺ նախագահ

Պատերազմի ժամանակ եկավ մի պահ, երբ Հայաստանի Հանրապետությունը չէր կարող երաշխավորել ոչ միայն Արցախի, այլև իր սեփական տարածքի անվտանգությունը. Արցախի ԱԺ նախագահ

Հիմա դուք ուզում եք, որ ես խոսամ այն մասին, թե ինչպես զենքերը վայր դրեցին ու ետ եկան Երևան: Այս կերպ «Եռաբլուր» համալիրում Շուշիի անկման մասին լրագրողների հարցին արձագանքեք Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը:

Նա պատմեց, ոչ այդ օրերին Ստեփանակերտում մնացել էին մի քանի հարյուր մարդ, որոնք հրացաններով և նռնակներով սպասում էին թշնամուն, սակայն պարզ էր, որ ստեղծված իրավիճակում Ստեփանակերտն էլ պահել չի հաջողվի: «Կար մի ժամանակ, որ Հայաստանի Հանրապետությունը ոչ միայն Արցախի, նույնիսկ իր սեփական տարածքի անվտանգությունը չէր կարող ապահովել»,- ընդգծեց ԱԺ նախագահը:

Նա նշեց, որ այսօր Արցախում հարաբերական անդորր է: «Այսօր Մինսկի խմբի հովանու ներքո պետք է լուծվի Արցախի կարգավիճակի հարցը, որովհետև Արցախը Ադրբեջանի կազմում կհայաթափվի: Սա պետք է լավ հասկանան թե ՀՀ իշխանությունն և ընդդիմությունը, թե ժողովուրդը: Հիմա խոսում ենք Ադրբեջանի հետ հարաբերություններ հաստատելու մասին: Ինչպես մենք կարող ենք Ադրբեջանի հետ հարաբերություններ հաստատել: Նույնը վերաբերվում է Թուրքիայի հետ հարաբերություններին, ինչպես մենք կարող ենք շտկենք հարաբերությունները այդ երկրի հետ այս ամենից հետո»,- նշեց Թովմասյանը:

Նա նաև դժգոհություններ հայտնեց հայաստանյան քաղաքական շրջանակների կողմից Քարվաճառի և Շուշիի մասին հնչող հայտարարությունների վերաբերյալ` նշելով, որ դրանց հայկական պատկանելությունը կասկածի տակ դնելը անթույլատրելի է: «Եթե որևէ մեկը կասկածներ ունի, ես ունեմ բազմաթիվ գիտական գրքեր, որոնք կարող եմ տամ այդ մարդկանց ուսումնասիրեն, թե Քարվաօառի, թե Շուշիի պատմության մասին»,- եզրափակեց նա:

  • Կիսվել: