հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Պատերազմի հետևանքով տեղահանվածների 80 տոկոսը պատրաստ է վերադառնալ Արցախ՝ կացարանի ապահովման և անվտանգության դեպքում. հետազոտություն

Պատերազմի հետևանքով տեղահանվածների 80 տոկոսը պատրաստ է վերադառնալ Արցախ՝ կացարանի ապահովման և անվտանգության դեպքում. հետազոտություն

Սոցիալական աշխատողների ասոցիացիան հետազոտություն է անցկացրել, որն օգնում է հասկանալ թե ինչ շեշտադրումներով պետք է օգնություն ցուցաբերվի արցախցիներին, ովքեր պատերազմի հետևանքով զրկվել են իրենց կացարանից և բնականոն կյանքից։

Երևանում հոկտեմբերի 21-ին քննարկվեց Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի կողմից՝ «Աննա Աստվածատրյան» հիմնադրամի, Ավրորա մարդասիրական կազմակերպության և ԱՔԹԵԴ միջազգային կազմակերպության ֆինանսական և տեխնիկական աջակցությամբ կատարված «Արցախյան պատերազմ 2020. կորուստներ, մարտահրավերներ և դիմակայության զարգացման հնարավորություններ» հետազոտության արդյունքները։
 
«Հետազոտության արդյունքները փաստում են, որ 44-օրյա պատերազմը նշանակալի ազդեցություն է ունեցել արցախցիների վրա թե՛ սոցիալ-տնտեսական, թե՛ հոգեբանական առումով՝ խախտելով կյանքի բնականոն ընթացքն ու փոխելով կենսական ռազմավարությունները»,- ասաց  Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահ Միրա Անտոնյանը։
 
Քննարկման ընթացքում կայացած հարց ու պատասխանից  պարզ դարձավ, որ առաջնային պետք է ձեռք մեկնել այն արցախցի ընտանիքներին, որտեղ ապրում են խրոնիկ հիվանդություններով անձինք։ Անտոնյանի խոսքով՝ պակաս կարևոր չեն նաև արցախցի երեխաների հարցը։
 
Հետազոտություն արդյունքները ցույց են տալիս, որ Արցախից տեղահանված բնակչության 80 տոկոսը պատրաստ է վերադառնալ իր բնակավայր՝ կացարանի ապահովման  և անվտանգության պահպանման դեպքում։

  • Կիսվել: