կիրակի, հունիս 8
8 / 6 / 2025
Պատերազմի հետևանքով նյութական վնաս կրած ևս 568 անձ ճանաչվել է պետաջակցության շահառու

Պատերազմի հետևանքով նյութական վնաս կրած ևս 568 անձ ճանաչվել է պետաջակցության շահառու

Ապրիլի 21-ին կայացել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով նյութական վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց աջակցելու հանձնաժողովի հերթական նիստը։ 

Ինչպես հայտնում են Նյութական վնասների հարցերի կոմիտեից՝ ողջունելով նիստի մասնակիցներին՝ հանձնաժողովի նախագահ Վահրամ Ղահրամանյանը ներկայացրել է օրակարգային հարցերը։

Քննարկվել են Արցախի Հանրապետության Նյութական վնասների հարցերի կոմիտեի նախագահի 2022 թվականի հոկտեմբերի 19-ի՝ «2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով նյութական վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց պետական աջակցության տրամադրման առաջնահերթության առանձնահատկությունները սահմանելու մասին» N02-Ա հրամանով սահմանված առաջին խմբի՝ թվով 15, երկրորդ խմբի՝ 3, երրորդ խմբի՝ 396 անհատական գործեր, գործերով ներկայացված 568 անձանց՝ ԱՀ կառավարության 336-Ա որոշմամբ հաստատված միջոցառման շահառու լինելու փաստի հաստատման, կրած նյութական վնասի չափի հաստատման, տրամադրվող աջակցության չափերի հաստատման վերաբերյալ հարցեր։

Возможно, это изображение 2 человека и люди учатся

Քննարկվող անհատական գործերից 414-ի մասով կայացվել է 568 անձանց լրիվությամբ կամ մասնակի Միջոցառման շահառու ճանաչելու որոշում, հաստատվել է պատերազմական գործողությունների հետևանքով կրած վնասի չափը, սահմանվել է աջակցության չափը։

Նիստում, բացի օրակարգային հարցերից, քննարկվել են պետական աջակցության տրամադրմանն առնչվող այլ հարցեր։

Возможно, это изображение 2 человека, люди учатся и отдел новостей

Վճարումները կկատարվեն անհրաժեշտ ֆինանսական միջոցների առկայության դեպքում։ 

Շարունակվում են 1-ին և 2-րդ խմբերի շահառուների մասով հաստատված աջակցության վճարումները։

  • Կիսվել: