հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Պատերազմական ու մարդկության դեմ հանցագործությունները քրեականցվել են ադրբեջանական ԶՈւ-ի վայրագությունների համար. Թաթոյան (տեսանյութ)

Պատերազմական ու մարդկության դեմ հանցագործությունները քրեականցվել են ադրբեջանական ԶՈւ-ի վայրագությունների համար. Թաթոյան (տեսանյութ)

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Associated Press-ի՝ Արցախի մասին տեսանյութը:

Տեսանյութին կից՝ նա գրել է. ՛՛Խաղաղ բնակիչների սպանություններ, հազարավոր մարդկանց տառապանքներ, թիրախային հրթիռակոծումներ արգելված կասետային մարտագլխիկներով, ահաբեկչական մեթոդներ, լայնածավալ հայառյացություն, զոհեր ու վիրավորներ երեխաների, կանանց ու տարեցների շրջանում, քաղաքացիական բնակավայրերի ու մշակութային ժառանգության զանգվածային ավերածություններ Արցախում:

...երբ անժխտելի է դառնում համոզմունքը, որ պատերազմական ու մարդկության դեմ հանցագործությունները քրեականցվել են ադրբեջանական զինված ուժերի վայրագությունների համար:

Associated Press (AP) գործակալության կարևոր նյութն այդ մասին է՛՛

  • Կիսվել: