Պատերազմական հանցագործությունների վերաբերյալ զեկույցներին միջազգային կառույցները հիմնականում լռությամբ են արձագանքել. ԱՀ ՄԻՊ
ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց, որ պատերազմական հանցագործությունների վերաբերյալ փակ զեկույցներն ուղարկել են միջազգային կառույցներին, օտարերկրյա պետություններին, ինչպես նաև Հայաստանի և Արցախի լիազոր մարմիններին:
Միջազգային կառույցներից գլխավորապես լռություն է եղել՝ նշեց Բեգլարանը:
«Հետաքրքրություն ցուցաբերվել է միայն կոնկրետ դեպքերում: Օրինակ՝ Human Rights Watch-ը, Amnesty International-ը և հանրահայտ մի քանի այլ կազմակերպություններ արդեն սկսել են այցեր կատարել կամ հեռակա հետազոտություններ իրականացնել, որոնց շրջանակում մեր փաստահավաք գործունեության արդյունքներն իրենց շատ են պետք գալիս»,- նշեց Բեգլարյանը:
ՄԱԿ-ի և ԵԽ-ի Մարդու իրավունքների հանձնակատարների կողմից էլ անընդհատ հետազոտություններ են կատարվում, գործընթացներին հետևում են, զեկույցներն ուսումնասիրվում են, բայց հայտարարություններում զուսպ են, մի քանի հայտարարություն եղել է օբյեկտիվ, բայց ընդհանուր առմամբ հավասարության նշան է դրվել կողմերի միջև՝ նշեց Բեգլարյանը: