շաբաթ, հունիս 28
28 / 6 / 2025
Փաշինյանի հայտարարությունից հետո Արցախում նույնպես ինքնաբուխ հանրահավաք է

Փաշինյանի հայտարարությունից հետո Արցախում նույնպես ինքնաբուխ հանրահավաք է

Հայաստանի Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից  հետո, թե փաստաթուղթ է ստորագրելու, որը կերաշխավորի խաղաղությունը, Ստեփանակերտում ինքնաբուխ հանրահավաք է անցկացվում։

Փաշինյանի հայտարարությունից հետո Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նույնպես հանդես եկավ հայտարարությամբ՝ ասելով, որ Արցախը չի կարող և չպետք է լինի Ադրբեջանի կազմում։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն իր հայտարարությունից հետո ֆեյսբուքյան գրառում է արել, որում նշում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև որևէ փաստաթուղթ չի ստորագրվել եւ չի պատրաստվում ստորագրման։ Նա նաև «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում հայտարարեց, որ որևէ փաստաթուղթ չի ստորագրվել։

  • Կիսվել: