ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ոսոխը մեր օրերում էլ շարունակում է ծրագրել հայկականության ոչնչացումը․ ԱՀ ԱԽ քարտուղարի ուղերձը

Ոսոխը մեր օրերում էլ շարունակում է ծրագրել հայկականության ոչնչացումը․ ԱՀ ԱԽ քարտուղարի ուղերձը

ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը ուղերձ է հղել Հայոց Ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ.

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Այսօր Մեծ Եղեռնի անմեղ զոհերի ոգեկոչման օրն է:

20-րդ դարասկզբին Օսմանյան Թուրքիայի իշխանությունների կողմից կատարած Ցեղասպանությունը ծանրագույն ոճրագործություն էր՝ նպատակաուղղված հայ ազգի բնաջնջմանը:

Դարավոր ոսոխը մեր օրերում էլ շարունակում է  ծրագրել հայկականության ոչնչացումը: 2020 թվականի պատերազմն իր դաժան հետևանքներով՝ ասվածի ևս մեկ վկայություն է:

Սակայն մենք միշտ ուժ ենք գտնում վառ պահելու հայի ինքնությունը: Հարգելով անմեղ զոհերի հիշատակը՝ վերաիմաստավորում ենք ազգի հազարամյա պատմական ուղին և պարտավորվում կազմելու արժանապատիվ ապագայի ծրագրեր:

Աստծո ողորմությամբ թո՛ղ լուսավորվեն բոլոր նահատակների հոգիները»:

  • Կիսվել: