ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Որքանով է Ստեփանակերտը պատրաստ գարնանային վարարումներին. անդրադարձ

Որքանով է Ստեփանակերտը պատրաստ գարնանային վարարումներին. անդրադարձ

Առջևում գարնանային վարարումներն են, իսկ դա նշանակում է, որ Ստեփանակերտում առատ ջրահոսքի պատճառով խնդիրները կարող են նորից մտահոգության պատճառ հանդիսանալ:

Ոչ հեռու անցյալում Ստեփանակերտի մի շարք թաղամասերի առանձնատների և բազմաբնակարան շենքերի բնակիչները հաճախ էին ահազանգում, որ սելավները թափվում են նկուղներ՝ խաթարելով շենքերի դիմացկունությունը: Տարեցտարի նման մտահոգությունները քչացան՝ պայմանավորված «Ջրմուղ-կոյուղի» ՓԲ ընկերության՝ քաղաքի անձրևաջրերի հեռացման աշխատանքների իրականացմանը ամենայն պատասխանատվությամբ մոտենալու հանգամանքով:

Ընկերության տնօրեն Գագիկ Պողոսյանը նշում է՝ Ստեփանակերտ քաղաքի 65-70%-ն արդեն ապահովված է անձրևաջրերի հեռացման համակարգերով: Եվ որքան մայրաքաղաքում մեծանում է բարեկարգված թաղամասերի թիվը, այնքան կրճատվում են անձրաջրերի հարուցած դժվարությունները: «Ջրմուղ-կոյուղի» ընկերության 6 անդամից բաղկացած բրիգադան զբաղվում է անձրևաընդունիչների մաքրման աշխատանքով՝ հետագա խցանումներից խուսափելու համար:

Բնութագրությունը հասանալի չէ«Տարվա այս եղանակին հիմնական խնդիրը անձրևաընդունիչներում առաջացած խցանումներն են: Ինչքան էլ մենք մեր աշխատանքը լավ կատարենք, սելավների ժամանակ շինարարական, կենցաղային աղբը առաջացնում է խցանումներ, բայց մենք փորձում ենք արագ և արդյունավետ լուծել խնդիրները՝ խուսափելով հնարավոր բարդություններից», - նշել է Գագիկ Պողոսյանը:

Ընկերության տնօրենը լիահույս է, որ հետևողական աշխատանքի շնորհիվ ջրահեռացման հարցում մայրաքաղաքում լուրջ խնդիրներ չեն առաջանա:

Նյութը պատրաստեց «Արցախպրես»-ի արտահաստիքային թղթակից Ալյոնա Բաղիշյանը։

  • Կիսվել: