շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Որոնողական աշխատանքները շարունակվում են Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում

Որոնողական աշխատանքները շարունակվում են Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում

Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ ռազմագործողությունների ընթացքում զոհված և մինչ այժմ անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով շարունակվում են Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում:

Զինադադարից հետո` Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից, հայտնաբերվել և տարհանվել է ընդհանուր 1539 աճյուն, որից 27-ը՝ նախնական տվյալներով քաղաքացիական անձինք են:

  • Կիսվել: