Օմարի լեռնանցքում ռազմական մեքենայի վթարի հետևանքով ադրբեջանցի երկու զինծառայող է մահացել
Ադրբեջանի զինված ուժերին պատկանող ռազմական մեքենան Օմարի լեռնանցքում վթարի է ենթարկվել, մահացել է երկու զինծառայող:
Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Նշվում է, որ վթարի հետեւանքով մահացել են զինծառայողներ Ռամիզ Մուստաֆաևը եւ Ալիխան Գարագեզովը:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է հետաքննություն: