ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ոչ ֆորմալ կրթություն. Ստեփանակերտում կիբերանվտանգության դասընթաց է կազմակերպվել

Ոչ ֆորմալ կրթություն. Ստեփանակերտում կիբերանվտանգության դասընթաց է կազմակերպվել

«Քաղաքացիական հաբ» հասարակական կազմակերպությունը ոչ ֆորմալ կրթության ծրագրի շրջանակներում այսօր` փետրվարի 12-ին, Ստեփանակերտում կազմակերպել է կիբերանվտանգության դասընթաց, որը վարել է մեդիա փորձագետ, media.am կայքի խմբագիր Գեղամ Վարդանյանը:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ բանախոսն անդրադարձել է կիբերհարձակման հնարավոր դեպքերին ու մեթոդներին, անձնական տվյալների, համակարգերի անվտանգության և պաշտպանության կարևորությանը:
 
«Կիբերհարձակումների ենթարկվելու հնարավորությունները և դրանց հետևանքները պետք է ճիշտ ընկալվեն տեղեկատվական տեխնոլոգիաներից օգտվողի կողմից։ Նման հարձակումները կարող են իրականացվել հաքերային խմբավորումների կողմից` այլ անհատների կամ կազմակերպությունների պատվերով։ Հաքերները կարող են որպես թիրախ ընտրել մեզնից յուրաքանչյուրին`  մեր անձնական տվյալներին տիրանալու,  տարբեր մեթոդներով գումար կորզելու և այլ  չարամիտ նպատակներով: 
 
Հայաստանի և Արցախի պետական հիմնարկների ինտերնետային կայքէջերը,  կապի և հեռահաղորդակցության համակարգերը, ինչպես նաև բազմաթիվ քաղաքացիներ  անընդհատ ադրբեջանական և  թուրքական հաքերների կիբերհարձակումների են ենթարկվել, որոնք շարունակական բնույթ են կրում։
 
Հաշվի առնելով առկա մարտահրավերները՝ կիբերանվտանգությունը յուրաքանչյուրի համար շատ կարևոր է։ Ոչ մի դեպքում պետք չէ խուճապի մատնվել, և անհրաժեշտ է կիրառել համակարգչի, հեռախոսի, հաշիվների պաշտպանությանը վերաբերող մի շարք քայլեր», - նշել է Գ.Վարդանյանը։

  • Կիսվել: