Բաթումում ձերբակալել են Ինտերպոլի կարմիր ծանուցմամբ Թուրքիայի կողմից հետախուզվող օտարերկրացու
Վրաստանի ՆԳՆ պարեկային ոստիկանության դեպարտամենտի աշխատակիցները Բաթումում ձերբակալել են Ինտերպոլի կարմիր ծանուցմամբ միջազգային հետախուզման մեջ գտնվող օտարերկրյա քաղաքացու, հաղորդում է «Գրուզիա Online»-ը։
Նախարարության հաղորդմամբ՝ ձերբակալությունն իրականացվել է Թուրքիայի իրավապահ մարմինների հարցման հիման վրա։
Օտարերկրացին հետախուզվում էր մի շարք հանցագործությունների, այդ թվում՝ խարդախության, ինչպես նաև զենքի ապօրինի ձեռքբերման և պահման մեղադրանքով։
Ներկայումս ձերբակալվածի նկատմամբ իրականացվում են օրենսդրությամբ նախատեսված արտահանձնման ընթացակարգերը։



