շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Նոր Ղազանչիի մոտակայքում ադրբեջանցիները նորից ետ են քաշում իրենց դիրքերը

Նոր Ղազանչիի մոտակայքում ադրբեջանցիները նորից ետ են քաշում իրենց դիրքերը

Արցախի Մարտակերտի շրջանի Նոր Ղազանչիում ադրբեջանական կողմը նորից ետ է քաշում իր դիրքերը։ Այդ մասին InfoPort.am-ին հայտնեց գյուղապետ Ռուսլան Առստամյանը։

Տեղական իշխանությունների և ռուս խաղաղապահների հետ բանակցություններից հետո ադրբեջանցիները նորից ետ են քաշում դիրքերը։

Նշենք, որ սա վերջին 2 օրվա մեջ երկրորդ դեպքն է, երբ ադրբեջանցիները փորձում են 350-400 մետր առաջ բերել իրենց րիրքերը, սակայն բանակցություններից հետո նորից ետ են քաշում դրանք։

  • Կիսվել: