ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Նիկոլ Փաշինյանն իրավունք չունի փակել Ղարաբաղի էջը, 1988 թվականից սկսած շարժման համար գիտենք, թե ինչ գին ենք վճարել. Նժդեհ Իսկանդարյան

Նիկոլ Փաշինյանն իրավունք չունի փակել Ղարաբաղի էջը, 1988 թվականից սկսած շարժման համար գիտենք, թե ինչ գին ենք վճարել. Նժդեհ Իսկանդարյան

Նիկոլ Փաշինյանը իրավունք չունի արցախցիների անունից հանդես գալ: 1988 թվականից սկսած շարժման համար գիտեք, թե ինչպիսի գին ենք վճարել, նա իրավունք չունի փակելու Ղարաբաղի հակամարտության էջը: Այս մասին ասել է Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը՝ ի պատասխան  Նիկոլ Փաշինյանի` արցախցիների Հայաստանում տնավորվելու և հարցը փակված համարելու մասին հայտարարությանը:

«Այսօր ունենք 20.000-25.000 հայրենակիցներ, ովքեր արտագաղթել են: Եթե չլիներ ռուս-ուկրաինական հակամարտությունը, արցախցիների մեծ մասը այստեղ չէին լինի: Փաստաթղթերի հետ կապված խնդիրներ ունեն, շատերը գնում և հետ են գալիս՝ մեղմ ասած գնալու տեղ չունեն: Ինքս հարկ եմ համարում և պատասխանատվություն եմ վերցնում փորձել բեկումնային վիճակ փոխել արցախցիների համար: Նիկոլ Փաշինյանը իրավունք չունի արցախցիների անունից հանդես գալու և Ղարաբաղյան հակամարտության  էջը փակելու»,- նշել է նա:

  • Կիսվել: