կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Նիդերլանդների խորհրդարանը երկու փաստաթուղթ է ընդունել ՀՀ և ԼՂ հարցով

Նիդերլանդների խորհրդարանը երկու փաստաթուղթ է ընդունել ՀՀ և ԼՂ հարցով

Նիդերլանդների խորհրդարանը երկու փաստաթուղթ է ընդունել ՀՀ և ԼՂ հարցով: Այս մասին հայտնում է 1lurer.am-ը։

Նիդերլանդների խորհրդարանում Լեռնային Ղարաբաղի իրավիճակի վերաբերյալ վերջին քննարկումների արդյունքում ձայների մեծամասնությամբ ընդունվել է երկու առաջարկ՝ մեկը Հայաստանին ռազմական աջակցության, մյուսը՝ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների վերաբերյալ:

Ռազմական աջակցության առաջարկի մեջ նշվում է, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակից հետո հայտարարել է Հայաստանի վրա հարձակման հետագա ծրագրերի մասին:

Խորհրդարանականները խնդրել են կառավարությանը կոչ անել ԵՄ անդամ մյուս պետություններին դրական արձագանքել Հայաստանի կողմից ռազմական աջակցության հնարավոր խնդրանքին:

Խորհրդարանը, հաշվի առնելով ՄԱԿ-ի էթնիկ զտումների սահմանումը, երկրորդ առաջարկով կառավարությանը խնդրում է նաև որոշել, թե արդյոք դա վերաբերո՞ւմ է 9 ամսից ավելի շրջափակումից հետո Լեռնային Ղարաբաղից հայերի բռնագաղթին և անկլավի վրա հարձակմանը:

  • Կիսվել: