երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Նախորդ շաբաթ հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է 2500 կրակոց

Նախորդ շաբաթ հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է 2500 կրակոց

Նոյեմբերի 3-ից 9-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 200 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ  2500 կրակոց: Այս մասին հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

ՊԲ-ի առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում ձեռնարկել անհրաժեշտ քայլեր մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:

 

        

  • Կիսվել: