կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Նախագահը դեռ չգիտի` ինչ կարգավիճակում է հարցաքննվելու. ԱՀ նախագահի խոսնակ

Նախագահը դեռ չգիտի` ինչ կարգավիճակում է հարցաքննվելու. ԱՀ նախագահի խոսնակ

Նախագահը դեռ չգիտի` ինչ կարգավիճակում է հարցաքննվելու։ InfoPort.am-ի հետ զրույցում ԱՀ նախագահի խոսնակ Լուսինե Ավանեսյանը նշեց, որ հարցաքննության հրավիրվելու վերաբերյալ Արայիկ Հարությունյանը ծանուցում դեռ չի ստացել:

Ավելի վաղ հայտնել էինք՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում, առաջիկայում հրավիրվելու է հարցաքննության։

«Հայտնի չէ, թե ինչ կարգավիճակով է հարցաքննության հրավիրվում նախագահը հարուցված քրեական գործի շրջանակում։ Նախագահ Հարությունյանը անպայման գնալու է հարցաքննության։ Մտավախություններ չկան, դատախազությունը կատարում է իր գործը  և նախագահը որպես քաղաքացի պարտավոր է ենթարկվել Արցախի օրենքներին և ներկայանալ  հարցաքննության»,– նշեց Լուսինե Ավանեսյանը։

 

  • Կիսվել: