կիրակի, հունիս 1
1 / 6 / 2025
Միջկրոնական պատվիրակությունը Արցախի թեմի հետ քննարկել է բռնի տեղահանված արցախահայության մարտահրավերները

Միջկրոնական պատվիրակությունը Արցախի թեմի հետ քննարկել է բռնի տեղահանված արցախահայության մարտահրավերները

Միջկրոնական պատվիրակությունն այցելել է Արցախի թեմի գրասենյակ՝ Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմի առաջնորդ Տեր Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանի օրհնությամբ:

Հյուրերը ներկայացնում էին Քեմբրիջի Վուլֆ ինստիտուտը, որը 1998 թվականից զբաղվում է միջկրոնական հարաբերությունների ուսումնասիրությամբ:

Ինստիտուտից մասնակցել են գործադիր տնօրեն դոկտոր Էստեր-Միրիամ Վագները, հիմնադիր նախագահ դոկտոր Էդվարդ Կեսլերը, զարգացման հանձնաժողովի անդամ Ռիկ Սոֆերը և հոգաբարձուների խորհրդի նախկին նախագահ Շաբիր Ռանդերին: Կրոնական ներկայացուցիչներից էին շեյխ Իբրահիմ Մոգրանը (իմամ, Մուսուլմանական խորհրդի նախկին օգնական, գլխավոր քարտուղար) և դոկտոր Ալիյա Ա. Ալին (Քեմբրիջի համալսարանի դոկտորանտ): Խմբին ուղեկցել է դոկտոր Անի Ավետիսյանը (Քեմբրիջի համալսարանի կրթաթոշակառու):

Պատվիրակությանը հյուրընկալել են Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, թեմի գրասենյակի տնօրեն Մելանյա Բալայանը և թեմական խորհրդի անդամ Արմինե Ալեքսանյանը:

Քննարկվել է Արցախի ներկայիս իրավիճակը և տեղահանումից հետո արցախահայության առջև ծառացած մարտահրավերները:

  • Կիսվել: