երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Միջազգային մարդասիրական իրավունքի մեխանիզմների կիրառումը չի ապահովել հայ գերիների իրավունքների պատշաճ պաշտպանությունը. ԱՀ ՄԻՊ

Միջազգային մարդասիրական իրավունքի մեխանիզմների կիրառումը չի ապահովել հայ գերիների իրավունքների պատշաճ պաշտպանությունը. ԱՀ ՄԻՊ

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը մասնակցել է Կալիֆոռնիայի համալսարանի (Լոս Անջելես) իրավունքի դպրոցի «Փրոմիս» մարդու իրավունքների ինտիտուտի կողմից կազմակերպված առցանց քննարկմանը։
 
Պաշտպանը հանդես է եկել բանախոսությամբ, որում անդրադարձել է հայ ռազմագերիներին և քաղաքացիական գերեվարված անձանց Ադրբեջանում ապօրինաբար պահելու, նրանց նկատմամբ շարունակական վատ վերաբերմունքի, գերիների՝ հայրենիք վերադարձնելու գործընթացը Ադրբեջանի կողմից քաղաքական նպատակներով շահարկելու թեմաներին։ ՄԻՊ-ը նշել է, որ թեև միջազգային մարդասիրական իրավունքը սահմանում է համապատասխան իրավական մեխանիզմներ, սակայն դրանց գործնական կիրառումը մինչև այսօր չի ապահովել հայ գերիների իրավունքների պատշաճ պաշտպանությունը։
 
Քննարկմանը, որին մասնակցել են միջազգային հումանիտար իրավունքի մասնագետ-փորձագետներ, անդրադարձ է կատարվել ռազմագերիների հետ կապված միջազգային իրավակարգավորումներին, միջազգային հանրության կողմից միջամտության և Ադրբեջանի նկատմամբ ճնշում գործադրելու հնարավոր եղանակներին։

  • Կիսվել: