չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Մեր հրաշալի աշակերտներն են Արցախի ապագայի գրավականը. «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի՝ Վերին Հոռաթաղ գործուղված ուսուցչուհի

Մեր հրաշալի աշակերտներն են Արցախի ապագայի գրավականը. «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի՝ Վերին Հոռաթաղ գործուղված ուսուցչուհի

«Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի շրջանակներում Գայանե Խեչումյանը ՀՀ Արարատի մարզի Այգեզարդ համայնքից գործուղվել է Արցախ ու այժմ հայոց լեզու և գրականություն է դասավադում ԱՀ Մարտակերտի շրջանի Վերին Հոռաթաղ համայնքի Քերոլայն Քոքսի անվան միջնակարգ դպրոցում:

Գայանե Խեչումյանի խոսքով՝ «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագիրը լավագույնս արտացոլում է իր ցանկությունները և ինքն, ահա, Արցախում է։

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ«Ծրագրին մասնակցելու մոտիվացիան մանկության տարիների պարզ ցանկությունս էր՝ գնալ և ապրել որևէ հեռու գյուղում, իսկ երբ հետագայում ձեռք բերեցի մանկավարժի մասնագիտություն, ցանկացա նաև դասավանդել։

Իմ երկամյա գործունեության ընթացքում ակնկալում եմ անվերջ բացահայտել աշակերտներիս փոխադարձ սիրո մթնոլորտում, ցույց տալ, որ նրանք կարող են և ունեն ներուժ, որը կօգտագործվի ի նպաստ արդեն մեր համայնքի։

Ակնկալում եմ ունենալ մարդկային բարձր արժանապատվության, պատվի և պատասխանատվության գիտակցմամբ աշակերտ, որը կլինի նաև բազմակողմանի զարգացած քաղաքացի։

Բնութագրությունը հասանալի չէ

Այս ամենի հետ մեկտեղ՝ զարգացնել մասնագիտական հմտություններս և կայանալ՝ որպես մանկավարժ։

Բնութագրությունը հասանալի չէԵվ գուցե իմ առաքելությունը լինի այն օրինակներից մեկը, որը կրթությամբ հետաքրքրվող մարդկանց ևս բերի Արցախ, և այս շղթան կրի շարունակական բնույթ։

Բնութագրությունը հասանալի չէԻսկ նման շարժումը կօգնի հասնել դրական և կառուցողական փոփոխությունների», - «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Գ. Խեչումյանը:

Բնութագրությունը հասանալի չէ Մեր զրուցակցի խոսքով՝ Արցախում դասավանդելն իր համար պատմության, սիրո, հոգատարության խորհուրդ ունի։

Բնութագրությունը հասանալի չէ«Արցախի ապագային նայում եմ լավատես աչքով․ մեր հրաշալի աշակերտներն են այդ ապագայի գրավականը։ Որքան լավ սերունդ ունենանք այսօր, այնքան լավ ապագա կունենանք վաղը», - հավելեց Գ. Խեչումյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

  • Կիսվել: